Սաուդյան Արաբիայի նոր թագաժառանգը նշանակվել է երկրի փոխվարչապետ
Սաուդյան Արաբիայի թագավորի նոր գահաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը այսօրվանից կզբղեցնի թագավորության փոխվարչապետի պաշտոնը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թագավոր Սալմանը որոշում է կայացրել Մուհամմեդ բեն Նաիֆին գահաժառանգից զրկելու մասին և նրա փոխարեն նոր գահաժառանգ է ընտրել 31-ամյա Սալմանին։