4176 դիտում
15:37 21-06-2017
Դատարանը երկարաձգել է մոսկվաբնակ հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքը
Մոսկվայի Պերսնենսկի դատարանը մինչև օգոստոսի 24-ը երկարաձգել է հայ գործարար Արամ Պետրոսյանի կալանքի ժամկետը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրա կալանքի երկարաձգման մասին հետաքննության միջնորդությունը դատարանը բավարարել է։
Միջնորդությունը հիմնավորելիս քննիչը պնդել է, որ քրեական գործը հատուկ բարդություն ունի, սակայն դատավորից նկատողություն է ստացել նախաքննությունը երկարաձգելու պատճառով։
Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը մեղադրվում է ահաբեկչության մեջ։ Նա 2016 թվականի ամռանը զինված ներխուժել էր «Սիթիբանկ»-ի մոսկովյան մասնաճյուղ և պատանդ վերցրել այնտեղ գտնվող 4 քաղաքացու։ Պատանդներին նա հերթով բաց էր թողել, իսկ հետո հանձնվել։ Պարզվել էր նաև, որ «ռումբը» սովորական առարկա է եղել։
Անձամբ Պետրոսյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում մարդկանց պատանդառնելու մեջ, բայց ոչ՝ ահաբեկչության, իսկ նման քայլի իրեն «դրդել է» սնանկանալու փաստը։
Նմանատիպ նյութեր
7147 դիտում
18:35 15-10-2018
Դատարանը 2 ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը
5775 դիտում
13:40 13-01-2017
Երևանում կմեկնարկի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» մոսկվաբնակ հայ լուսանկարչի ցուցահանդեսը
Այս բաժնից
586 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
532 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
616 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար