Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզում անցկացվող դասընթացների ժամանակ տանկ է շրջվել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Տանկում եղել է 4 մարդ: Նրանցից մեկը, հայտնվելով տանկի տակ, մահացել է: Մնացածը վիրավորվել են: Դեպքի մանրամասների վերաբերյալ հետաքննություն է հայտարարվել:
Հայտնի է , որ դասընթացին մասնակցել է 20 տանկ: