Պուտինն ու Բրազիլիայի նախագահ Տեմերը քննարկել են տնտեսական բնույթի մի շարք հարցեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերն այսօր՝ հունիսի 21-ին, հանդիպման ժամանակ քննարկել են տնտեսական բնույթի մի շարք հարցեր: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Նախագահները քննարկել են միջպետական հարաբերությունների խորացման հարցը:
Բրազիլիայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների բարեկամությունն սկսել է դեռևս 190 տարի առաջ և իրենք պետք է անեն ամեն բան` այդ հարգանքը պահպանելու համար: