3136 դիտում
18:17 21-06-2017
8 մլրդ դոլարի ներդրումը հնարավոր կլինի, երբ Հայաստանի էներգետիկ շուկան ազատ լինի. Ռիչարդ Միլս
«Ամերիկյան ընկերությունների համար, որոնք այստեղ գալու մտադրություններ ունեն, կարևոր է ծավալուն, տարածաշրջանային մակարդակով գործունեություն ծավալելը, ներառելով Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրումներին՝ դեսպանը շեշտեց, որ խոսքը հնարավոր ներդրումների մասին է, բայց այն հնարավոր կլինի, երբ էներգետիկ շուկան լինի ազատ, այսինքն՝ հնարավոր լինի հոսանքի արտահանել Հայաստանից Վրաստան, Իրան:
«Այս 8 մլրդ դոլարի ներդրումները վերաբերում են ենթակառուցվածքների ձևավորմանը, հոսանքի փոխանցման համապատասխան վոլտաժի ձևավորմանը, մասամբ վերաբերում է կանաչ էներգիայի խթանմանը»,- տեղեկացրել է Ռիչարդ Միլսը:
Ըստ դեսպանի՝ Հայաստանում մեծ ներուժ կա վերականգվող էներգիայի ոլորտում: Ներդրումները կարող են օգտագործվել վերականգնվող էներգիայի ուղղությամբ՝ քամու, արևի, հիդրոէներգիայի ոլորտում:
«Ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների շրջանում, Հայաստանում կա հետաքրքրություն այս ոլորտի հանդեպ: Այս ամիս ավելի վաղ էներգետիկայի նախարարի հետ շատ օգտակար հանդիպում եղավ, որի ընթացքում նա ներկայացրեց երկու ներդրումային ծրագիր, որոնցից մեկը վերաբերում էր կոշտ թափոնների վերամշակման միջոցով էներգիայի արտադրությանը: Այդ առաջարկները ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»,- պարզաբանել է ԱՄՆ դեսպանը:
Նմանատիպ նյութեր
4153 դիտում
10:34 26-07-2018
Փաշինյան-Թրամփ հանդիպման համար հնարավոր պատուհան ենք ցանկանում գտնել․ Ռիչարդ Միլս․ «Առավոտ»
1778 դիտում
16:59 20-01-2016
ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»