211652_close_icon
views-count3307 դիտում article-date 18:35 21-06-2017

Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց. դատավորը 4-րդ անգամ ընդմիջում հայտարարեց. News.am

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստին, այսօր՝ հունիսի 21-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող արտագնա նիստի ժամանակ մինչ այդ դատարանը դատական սանկցիա էր կիրառել Եղիազարյանի նկատմամբ եւ հայտարարել ընդմիջում: Ընդմիջման ժամանակ Եգորյանը հեռացել էր դատարանից՝ գրություն ուղարկելով դատարանին, որ վերջինիս գործողություններն անօրինական էր: Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը սանկցիա կիրառեց Եգորյանի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի հանդեպ: Դրանից հետո փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ նիստը չի կարող այս պայմաններում շարունակվել, քանի որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկա չէ: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատճառաբանությունը, թե սա նախապատրաստական փուլն է, իսկ Հայկ Ալումյանն էլ դեռ չի ներգրավվել որպես պաշտպան, բարկացրեց ներկա փաստաբաններին: Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք նիստերի դահլիճ մտնելիս ներկայանում են որպես այս կամ այն մեղադրյալի պաշտպան: Հարցի քննարկման ժամանակ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց: Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ եւ հայտարարեց ընդմիջում: Դատական նիստը կվերսկսվի ժամը 17:00-ին: Ի դեպ, սա արդեն 4-րդ ընդմիջումն է այսօրվա ընթացքում: Այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/396480.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր