211652_close_icon
views-count2838 դիտում article-date 17:06 22-06-2017

Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն ներողություն է խնդրել Մարավի քաղաքի բնակիչներից

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ներողություն է խնդրել Մարավի քաղաքի բնակիչներից, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող ծայրահեղականների խմբի դեմ անողոք պայքար է ընթանում: Ինչպես փոխանցում է [url=http://edition.cnn.com/2016/04/19/asia/philippines-rodrigo-duterte-rape-joke/index.html]CNN[/url]-ը, Դուտերտեն Մինդանաո կղզում Մարավիից տարհանված բնակիչների առաջ ելույթ ունենալիս ներողություն է խնդրել քաղաքում ռազմական գործողություններ կատարելու համար և խոստացել վերակառուցել քաղաքը: «Ես այլ ելք չունեի, նրանք ոչնչացնում են Մարավին, ես պետք է ոչնչացնեի նրանց, բայց ես շատ եմ ցավում կատարվածի համար»,- ասել է նախագահը փախստական դարձած մարավցիներին: Նշենք, որ ֆիլիպինյան բանակի և ահաբեկիչների բախումները սկսվել են մայիսի 22-ին: Մարավիի վրա գրոհը ծայրահեղականները ձեռնարկել էին մայիսի 23-ին: 4 շաբաթ շարունակվող բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացվել է «Իսլամական պետության» 257 զինյալ, զոհվել է ֆիլիպինյան բանակի 62 զինծառայող և Մարավի քաղաքի 26 խաղաղ բնակիչ:

Նմանատիպ նյութեր