Ավստրիայում չպետք է լինեն մահմեդական երեխաների մանկապարտեզներ. Ավստրիայի ԱԳ նախարար
Ավստրիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը դեմ է երկրում մուսուլման երեխաների համար հատուկ մանկապարտեզներին և գտնում է, որ դրանք պետք է փակվեն։
Ինչպես հաղորդում է Kurier-ը, այդ մասին Կուրցը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դրանք մեզ պետք չեն։ Մուսուլմանական մանկապարտեզներ չպետք է լինեն»,-պնդել է նա՝ հավելելով, որ նմանատիպ մանկապարտեզները մեկուսացված են ինչպես մշակութային, այնպես էլ լեզվական պլանում։