211652_close_icon

Ամերիկացի ուսանողի թաղմանը, ում Հյս. Կորեայից տեղափոխել էին հայրենիք մահամերձ վիճակում, ներկա է գտնվել 2500-ից ավելի մարդ

views-count4160 դիտում article-date 16:39 23-06-2017
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Վայոմինգ քաղաքում տեղի է ունեցել ուսանող Օթթո Վարմբիերի թաղումը, հաղորդում է BBC-ն։ Վերջինս 17 ամիս ազատազրկում էր կրել Հյուսիսային Կորեայում և հայրենիք վերադարձվել կոմայի մեջ։ Թաղմանը ներկա է գտնվել ավելի քան 2500 մարդ՝ ոչ միայն ուսանողի հարազատներն ու հասարակ քաղաքացիներ, այլ նաև պաշտոնյաներ ու Օհայոյից ընտրված սենատոր Ռոբ Փորթմանը։ Վերջինս հայտարարել է, որ պետք է լուծել պատասխանատվության հարցը, որի առաջ կանգնած է Փհենյանը։ Հիշեցնենք, որ ուսանողին հյուսիսկորեական իշխանությունները ձերբակալել էին նրա համար, որ վերջինս պաստառ էր պատռել։ Նրան մեղադրել էին ահաբեկչության մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հայրենիքում բժիշկները ուսանողի մոտ ախտորոշել էին գլխուղեղի լուրջ վնասվածք, ինչը դարձել էր նրա մահվան պատճառը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը խոստացել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանություններին պատասխանատվության է ենթարկելու ամերիկացի ուսանողի մահվան համար։

Նմանատիպ նյութեր