2182 դիտում
17:44 23-06-2017
Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը փոխառելու է Եվրամիության փորձը
Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության (ECHO) հարցերով գլխավոր վարչության կենտրոնակայանի Կովկասի և Արևմտյան Բալկանների գծով պատասխանատու Ջակոբո Լոմբարդիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց կառույցների միջև համագործակցության շարունակականության ապահովումն ու ընդլայնումը «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» և «Աղետներին նախապատրաստման և ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում: Մասնավորապես ակնկալվում է սերտ համագործակցություն աղետների ռիսկի նվազեցման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում: Նախարար Տոնոյանը շեշտեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրված է աղետների ռիսկի նվազեցման գործընթացը, որը նաև առանձին կետով ներառված է համայնքների բյուջեում:
Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը նախատեսում է հանրային իրազեկման արշավների կազմակերպում հանրության տեղեկացվածության մակարդակի և պատրաստվածության բարձրացման նպատակով: Ուսուցողական տեղեկատվություն պարունակող տվյալների թվայնացում և հարմարեցում մանկապարտեզի և դպրոցական տարիքի երեխաների օգտագործման համար: Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել նաև դպրոցների ուսուցչական կազմի, ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի հետ:
Նախատեսվում է նաև Հայաստանում ներդնել Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի և գնահատման ծրագրի ներդրումը, ինչը նպաստելու է աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և կայուն զարգացման գործընթացների իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
2559 դիտում
18:03 18-01-2018
Աղետների ռիսկի նվազեցման ճապոնական փորձը կարող է կիրառվել Հայաստանի համայնքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1640 դիտում
18:00 30-06-2014
Տարածաշրջանային աշխատաժողով՝ Կլիմայի փոփոխության հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման թեմայով՝ ԱԻՆ-ում
1085 դիտում
17:43 01-07-2014
Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով տարածաշրջանային աշխատաժողը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»