211652_close_icon

ԱՄՆ-ում ոստիկանը շան պատճառով գնդակահարել է 17-ամյա տղայի

views-count4406 դիտում article-date 12:36 24-06-2017
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի շրջանում։ CBS Los Angeles-ի փոխանցմամբ՝ ոստիկանության աշխատակիցը հրազենային կրակոցով պատահաբար սպանել է 17-ամյա Արմանդո Գարսիային։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցներն այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 03։30-ի սահմաններում որոշել են ստուգում անցկացնել բնակելի տանը, որտեղ երեկույթ էր անցկացվում, սակայն տանտերերի շունը բակում կծել է ոստիկաններից մեկի ոտքը։ Մյուս ոստիկանները սկսել են կրակել և այդ պահին տնից դուրս եկող պատանուն էլ դիպել է փամփուշտներից մեկը։

Նմանատիպ նյութեր