ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին, հայտնում է [url=https://lenta.ru/news/2020/02/19/popsmoke/]lenta.ru[/url]-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առավոտյան 4:30-ին (Երևանի ժամանակով` 16:30-ին):
Ոստիկանության տեղեկությունների համաձայն` երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և մի քանի կրակ արձակելուց հետո մահացու վիրավորում հասցրել աստղին:
Հանցագործները փախել են դեպքի վայրից, իսկ ավելի ուշ հիվանդանոցում հայտնի է դարձել, որ երգիչը մահացել է: