9475 դիտում
20:00 24-06-2017
Ամենը կարող է վտանգվել, եթե ԵՄ֊ն տարածաշրջանում խաղաղության համար բավարար ջանքեր չգործադրի. Աշոտյան
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և ներկայացրել է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրին Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին իր մտորումները:
1. Մեր մասնակցությունը ԵՄ այս նախաձեռնությանը բացի քաղաքական և ֆինանսական շարժառիթներից ունի նաև ուժեղ արժեհամակարգային բաղադրիչ։
2. ԱլԳ ձևաչափը չի կարելի դիտարկել որպես ԵՄ֊Ռուսաստան շահերի առճակատման գոտի, հակառակ դեպքում տուժում են հենց մասնակից երկրները։
3. ԱլԳ նախաձեռնությունը պիտի առավել նպատակային լինի` ելնելով կոնկրետ երկրի առաջնահերթություններից։
4. Ավելին ավելիի դիմաց (more for more) մոտեցումը պետք է ունենա նաև քաղաքական հետևանքներ։
5. Համապարփակ և խորացված գործընկերության պայմանագիրը ( Comprehensive and enhanced partnership agreement) որակապես նոր պայմաններ կստեղծվի ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանում բարեփոխումների արդյունավետության բարձրացման համար։
6. Այսօր էլ մի շարք ցուցանիշներով Հայաստանն ավելի տեսանելի հաջողություններ է գրանցել, քան ասոցիացված երկրները։
7. Խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը մեծ ներուժ ունի Հայաստան֊ԵՄ, այդ թվում` ԱլԳ ձևաչափով հարաբերությունների ամրապնդման համար։
8. Այս ամենը կարող է վտանգված լինել, եթե տարածաշրջանային կայունության և խաղաղության համար ԵՄ֊ն, որպես գլոբալ դերակատար, բավարար ջանքեր չգործադրի։
Նմանատիպ նյութեր
3655 դիտում
23:27 05-06-2022
Իրանը ռիսկեր է տեսնում, որ դելիմիտացիայի արդյունքում ՀՀ-Իրան սահմանը կարող է վտանգվել. «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ». News.am
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»