211652_close_icon
views-count3658 դիտում article-date 23:27 05-06-2022

Իրանը ռիսկեր է տեսնում, որ դելիմիտացիայի արդյունքում ՀՀ-Իրան սահմանը կարող է վտանգվել. «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ». News.am

Մոսկվայում երկար դադարից հետո կայացավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, որից հետո հայտարարվեց կոմունիկացիաների բացման հարցում դիրքորոշումների «մերձեցման» եւ «հստակեցման» մասին։ Նույն օրը տարածաշրջանային այցը Երեւանից սկսեց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը քննարկելու։ Այցից օրեր առաջ ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետեւանքով Սյունիքում 20-ամյա հայ զինծառայող սպանվեց։ Եվրոպական պատվիրակության այցն ուշագրավ է նաեւ այս ֆոնին, հայտնում է News.am-ը:

Հայկ Սահակյանը վերլուծում է, թե որոնք են Բրյուսելի հանդիպումից օրեր անց եվրոպական պատվիրակության այցի նպատակները, թե ինչ մեսիջներ կան Շառլ Միշելի մամուլի քարտուղարի՝ օրեր առաջ տարածած հայտարարությունում, որում պարզաբանվել են Միշելի՝ մայիսի 22-ի հայտարարությունները, եւ թե ինչու է Եվրամիության համար շատ կարեւոր թույլ չտալ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նոր սրացում։

Եվրամիության միջնորդության, դելիմիտացիայի, կոմունիկացիաների բացման եւ Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ դիտեք հարցազրույցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր