Մոսուլ քաղաքում պայթյունի ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է ֆրանսիացի լրագրողուհի Վերոնիկ Ռոբերը: Այդ մասին հայտնում է BBC-ն:
France Televisions հեռուստաընկերության աշխատակցուհին մահացել է Փարիզի արվարձանում գտնվող զինվորական հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին Բաղդադում կատարված վիրահատությունից հետո:
Պայթյունը տեղի էր ունեցել հունիսի 19-ին: Եվս մեկ ֆրանսիացի լրագրող` Սամուել Ֆորեն, վնասվածք էր ստացել: