Թրամփը պնդում է, որպեսզի Պուտինի հետ հանդիպումը կայանա ամբողջական ձևաչափով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ G20-ի շրջանակներում նախատեսված հանդիպումը տեղի ունենա ամբողջական ձևաչափով։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր ամերիկյան աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է հանդիպումը կազմակերպել, ինչպես հարկն է՝ պաշտոնական բոլոր արարողակարգերով։
Մասնավորապես, նա ուզում է թույլատրել միջազգային լրատվամիջոցների ներկայությունը սպասվելիք հանդիպմանը։
Այդուհանդերձ, ամերիկյան վարչակազմում տարաձայնություններ կան այդ հարցի շուրջ։ Վարչակազմի մի քանի անդամներ շարունակում են հորդորել Թրամփին հեռավորություն պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում և G20-ի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումն անցկացնել ոչ պաշտոնական ձևաչափով։