Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճը շարունակվում է, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.28 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.96 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.23 տոկոսով և 1 բարելի դիմաց հասել 43.48 ԱՄՆ դոլարի։