Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճը շարունակվում է, այդ են վկայում առևտրի տվյալները:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Fitires բորսայում Brent նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.21 տոկոսով և 1 բարելի դիմալց կազմել 47,38 ԱՄՆ դոլար:
Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,18 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.93 ԱՄՆ դոլար: