211652_close_icon
views-count9302 դիտում article-date 20:53 28-06-2017

Եզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը

Հունիսի 28-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդին շնորհավորել է Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ և ԱԺ նիստի մասնակիցների անունից մաղթել կամք, տոկունություն և բարեկեցություն: Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է. «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները, որոնց ընդունումը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ին ընդունված Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, ըստ որի, դատական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում մինչև Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը: «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները, որոնց ընդունումը ևս պայմանավորված է Արցախի Հանրապետության Սահմանադրության 10-րդ գլխի պահանջով: Խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել նաև. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Օրենքի ընդունումը նախատեսում է անձի աշխատանքային ստաժում 1922թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թ.-ի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988թ. հունվարի 1-ից մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները հաշվառել մեկուկեսի չափով:

Նմանատիպ նյութեր