211652_close_icon
views-count23902 դիտում article-date 16:45 29-06-2017

Հունիսի 30-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով, վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-21:00-ն Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի կունենա «Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոնը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 11:00-ին՝ անվանի տիկնիկագործների պատրաստած տիկնիկների ցուցահանդեսով: Փոքրիկներին կհյուրընկալեն հեքիաթների սիրված հերոսները, մուլտֆիլմերի կերպարները, ծաղրածուները: Փառատոնի ընթացքում երեխաներին հաճելի անակնկալներ կմատուցվեն:

Նմանատիպ նյութեր