10713 դիտում
18:00 29-06-2017
Մենք չենք կարող կոորդինացնել ծիրանի գինը, շուկան է որոշում. Իգնատի Առաքելյան
«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևէ օրենքի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, անդրադառնալով ծիրանի մթերման գնին և դրա վերաբերյալ գյուղացիների բողոքին:
Ինչ վերաբերում է այն ահազանգին, որ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նա ասաց, որ դրա համար կա հակամրցակցային կոմիտե, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա պայմանավորվածություն, որ գինը նվազում է:
«Կոմիտեն (ՏՄՊՊՀ-խմբ.) է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ գինը կնվազեր»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ բացատրելի է:
Նմանատիպ նյութեր
6508 դիտում
18:33 07-04-2018
Եթե չպատժենք, մենք պատասխանատվության կենթարկվենք. Իգնատի Առաքելյան
2992 դիտում
20:25 06-12-2016
Հարկավոր է կոնսոլիդացնել գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը. Իգնատի Առաքելյան
Այս բաժնից
1009 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1090 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1363 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ