6511 դիտում
18:33 07-04-2018
Եթե չպատժենք, մենք պատասխանատվության կենթարկվենք. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների համար կազմակերպված էննարկման ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Նա նախ նշեց, որ ծրագիրը նախատեսում է 9 տոկոսանոց տոկոսադրույքից 7-ի սուբսիդավորում կառավարության կողմից։
«Ֆերմերն է իր գրպանին համապատասխան որոշում, թե որ տեխնիկան է ուզում գնել»,-ասաց նա և նշեց, որ նախորդ տարի վաճառվել է 160 միավոր տեխնիկա, իսկ այս տարի լիզինգային ծրագրի շրջանակներում վաճառվել է 43 միավոր տեխնիկա, որի ֆինանսական բաղադրիչը կազմում է 114 մլն դրամ։
«Եվրոպական և ամերիկյան տեխնիկայի, որն իր չափորոշիչներով ավելի բարձր է, թվաքանակը տարեցտարի ավելանում է։ 2017թ. ներմուծված տեխնիկայի թվականը 2,5 անգամ գերազանցել է 2016թ․ ներմուծվածին։ Անհամեստություն չլինի, բայց Համաշխարհային բանկի փորձագետների հետ հանդիպում են ունեցել, նրանք փաստել են, որ սա համարվում է աշխարհի լավագույն ծրագրերից մեկը»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ տեխնիկան շարքային գյուղացուն հասցնելու խնդրին, քանի որ լիզինգային ծրագրի մատակարարները չարաշահումներ են թույլ տալիս։ Որպես օրինակ նշվեց տեխնիկա մատակարարող «Հրաշք այգի» ՍՊԸ-ի դեպքը։ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այստեղ շահերի խնդիր բացարձակ չի տեսնում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, արձագանքելով հարցին ասաց, որ եթե կան փաստեր, դրանք կպատժվեն։
«Տվյալ բանկը, տնտեսությունը կզրկվի կոնկրետ ծրագրով սուբսիդավորումից։ Մենք պարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում, որ հասկանանք, չարաշահումներ կա՞ն, թե՞ ոչ։ Դա միտք է, որ կարող է լինել չարաշահում, բայց դա արդեն քրեորեն հետապնդվող փաստ է։ Եթե մենք չպատժենք համապատասխան խախտողներին, մենք պատասխանատվության կենթարկվենք»,- ասաց նախարարը։
Նմանատիպ նյութեր
10713 դիտում
18:00 29-06-2017
Մենք չենք կարող կոորդինացնել ծիրանի գինը, շուկան է որոշում. Իգնատի Առաքելյան
2992 դիտում
20:25 06-12-2016
Հարկավոր է կոնսոլիդացնել գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը. Իգնատի Առաքելյան
Այս բաժնից
907 դիտում
20:20 25-10-2024
Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաքն ավարտված է
1123 դիտում
20:06 25-10-2024
Ներկայացվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները
1066 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար