211652_close_icon
views-count5155 դիտում article-date 21:13 29-06-2017

Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք, ազգովի պիտի մասնակցենք Հայաստանի հզորացմանը. լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյան

Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քաթարի AJB շինարարական ընկերության գլխավոր տնօրեն, լիբանանահայ գործարար Միքայել Վարդանյանին: Նախարարը կարևորեց հայ գործարարի ազնիվ դիրքորոշումը, նշեց, որ Հայրենիքում տուն կառուցելը, ներդրում անելը, աշխատատեղեր ստեղծելը մեծ հայրենասիրություն է: «Ուշ, թե շուտ Հայրենիք պիտի վերադառնաք: Հայաստանն է հայերի տունը: Հայրենիքում պետք է տուն ունենաք, գործ ունենաք: Ազգովի պիտի մասնակցենք Հայաստանի հզորացմանը»: Միքայել Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ծրագրերը: Նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ բոլոր հայերը այդ ցանկությունը ունեն՝ օգտակար լինել Հայրենիքին: Պիտի հզորացնենք Հայաստանը, ուրիշ ճանապարհ չունենք»: Քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր