211652_close_icon

Մեծ Բրիտանիայում վիճակախաղով միլիոն ֆունտ շահած տոմսի տերը դեռ չի եկել շահումի ետևից

views-count9163 դիտում article-date 22:46 30-06-2017
Մեծ Բրիտանիայում EuroMillions վիճակախաղի կազմակերպիչները որոնում են 1 մլն ֆունտշահած տոմսի տիրոջը: Այդ մասին գրում է BBC-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` շահումը բաժին է ընկել Ուելսի հարավային Մերթիր Թիդֆիլ կոմսությունում վաճառված տոմսին: Խաղարկությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, սակայն մինչ օրս ոչ ոք չի եկել շահումի հետևից: Տոմսի տերը մինչև օգոստոսի 2-ը ժամանակ ունի պահանջելու իր շահած միլիոն ֆունտը: Այդ ժամկետից հետո տոմսը չեղյալ կհայտարարվի:

Նմանատիպ նյութեր