Հուլիսի 19-29-ը Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, «Ազատ հայրենիք»-ից Արայիկ Հարությունյանը չի առաջադրվելու. Tert.am
Հուլիսի 19-29-ը Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, նախագահին ընտրելու է Ազգային ժողովը․ այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Չնայած որ նոր սահմանադրությամբ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը, մինչև 2020 թվական՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: Սա բացառիկ է, կարծեմ երկրորդ անգամն է, որ Ազգային ժողովն է ընտրում Հանրապետության նախագահին, առաջին անգամ եղել է 1995 թվականին, երբ նորից անցումային շրջան էր»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մինչ 2020 թվականը Արցախը կղեկավարի Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը, որի հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ, ինչպես որ կարգն է:
«Ըստ նոր սահմանադրության՝2020-ին լինելու են նոր համաժողովրդական ընտրություններ, Ազգային ժողովը և նախագահն ընտրվելու են մեկ օրվա ընթացքում․մարդիկ քվեարկելու են և՛ նախագահի, և Ազգային ժողովի համար»,- ասաց նա:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրելուց հետո՝ սեպտեմբերին, նոր կառավարությունն է ձևավորվելու․ վարչապետ չի լինելու, լինելու են պետական նախարարը և նախարարները, կառավարության ղեկավարն է լինելու նախագահը:
Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար, «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ Արթուր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցությունը, որպես խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժ, քննարկումներ է իրականացրել Արցախի ժողովրդավարական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների հետ:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/06/30/Artsakh/2418656]այստեղ[/url]