211652_close_icon
views-count33746 դիտում article-date 12:34 01-07-2017

Լիոնել Մեսիի հարսանեկան արարողությանը ներկա է եղել ավելի քան 250 հյուր

Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսին երեկ ամուսնացել է: ֆուտբոլիստի կինը իր մանկության սիրն է եղել: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: 29-ամյա Անտոնելա Ռոկուցոյին նա սիրահարված էր դեռևս 5 տարեկանից: 30-ամյա մարզիկի հարսանեկան արարողությանը ներկա է եղել ավելի քան 250 հյուր՝ այդ թվում նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստներ: Ինչպես նշում է աղբյուրը` պատվավոր հյուրերի համար փռվել է կարմիր գորգ, որով առաջինն անցել է ֆուտբոլիստ Սամուել Էտո'ոն, որին հետևել են Ֆաբրեգասը, Նեյմարը, Պույոլը և այլ հայտնիներ: Ֆուտբոլիստներից շատերի կանայք ու ընկերուհիներն իրենց հետ 5-6 զգեստ են բերել միջոցառման ժամանակ անընդհատ հագուստը փոխելու համար: Միջոցառումը կազմակերպվել է Մեսիի հայրենիքում՝ Արգենտինայում, որտեղ այս առիթով վարձակալվել է շքեղ հյուրանոցային համալիր: Նշվում է, որ զույգն արգելել է հյուրերին, ինչպես նաև սպասարկող անձնակազմին լուսանկարել սմարթֆոններով: Միջոցառման անվտանգությունն ապահովել է 450 ոստիկան: Մեսին ու Ռոկուցոն, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն ամուսնացել եկեղեցով ու սահմանափակվել են միայն քաղաքացիական կացության ակտի գրանցմամբ: Որպես տարոսիկներ հյուրերը ստացել են մոտ 22 դոլար արժողությամբ գինիներ, որոնց արտադրությամբ զբաղվում է Մեսին:

Նմանատիպ նյութեր