Իտալիան արտաքսում է կասկածելի ջիհադիստներին
Իտալիայի իշխանությունները արտաքսել են 9 մարդու, որոնք կասկածվում են ջիհադիստների հետ կապեր ունենալու մեջ, հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն:
Արտաքսվածների թվում են Թունիքի 5, Թուրքիայի 1, Եգիպտոսի 1 քաղաքացիներ:
Իշխանություններն ունեն երկրում գտնվող մոտ 100 մարդու տվյալներ, որոնք կասկածվում են ջիհադական շարժմանը մասնակցելու մեջ: Նախարարը հավելել է, որ կասկածելի մարդկանց արտաքսումը շարունակական է: