211652_close_icon
views-count37378 դիտում article-date 23:19 03-07-2017

Չելյաբինսկում նավակի շրջվելու հետեւանքով վանաձորցի 2 եղբայրներն ու նրանց երեխաները զոհվել են

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/03/1071584/]ողբերգական պատահարի [/url]արդյունքում հայեր են զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ: Պատահարը, որը յոթ կյանք է խլել, տեղի է ունեցել հուլիսի 2-ին երեկոյան: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդկանցից մեկը իր և 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջել է Մաքսիմկա գետի վրայով, երբ նավակը հանկարծակի շրջվել է, և երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ: Նրանք օգնություն են կանչել, գոռացել: Ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը՝ օգնություն ցույց տալու, սակայն նրանք նույնպես խեղդվել են: 40 և 45 տարեկան 2 տղամարդու մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաև 10 տարեկան աղջկա և 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաև 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։ Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ջրավազանը նախատեսված չի եղել ոչ լողալու, ոչ էլ նավակով զբոսնելու համար: Դեպքը տեղի է ունեցել ափից մոտ 50-100 մետր հեռավորության վրա։ Նույն աղբյուրի համաձայն՝ զոհված քաղաքացիներից և ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանց հագին փրկարարական բաճկոններ չեն եղել։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրգործ է հարուցել: Նշենք, որ «Մաքսիմկա» ջրավազանի վրա զբոսնողները վանաձորցիներ են, որոնք Չելյաբինսկում մշտական բնակություն էին հաստատել Ռուսաստանում մի քանի տարի առաջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր