4535 դիտում
22:21 04-07-2017
Գերմանիայում չեն բացառում, որ ընտրությունների շեմին ՌԴ-ն կփորձի կիբերհարձակումներ իրականացնել
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը և Ներքին հետախուզական գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը չեն բացառում, որ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալիք ընտրությունների շեմին ՌԴ-ն կիբերհարձակումներ կփորձի իրականացնել։ Այդ մասին հայտնում է AP-ն։
Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ 2015 թվականին Գերմանիայի խորհրդարանից գողացված փաստաթղթերը խոշոր կիբերհարձակման հետևանքով կարող են հայտնվել ընտրություների շեմին՝ օրենսդիրներին կամ կառավարությանն ադամներին վարկաբեկելու նպատակով։
Հանս Գեորգ-Մաասենը հայտարարել է, որ նման հարձակումները կարող են ոչ միայն մեկ կուսակցության թուլացման պատճառ դառնալ, այլև կարող են խաթարել վստահությունը ժողովրդավարության նկատմամբ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1066 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3979 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1099 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին