64256 դիտում
14:22 06-07-2017
Սպանություն Տավուշի մարզում. Բերդ քաղաքի ավտոկայարանում հայտնաբերվել է 33–ամյա երիտասարդի դի. կասկածյալը որոնվում է
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ՝ հուլիսի 5-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած սպանության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:30-ի սահմաններում Բերդի բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է քաղաքի ավտոկայան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երիտասարդը մահացել է սուր ծակող-կտրող գործիքից՝ որովայնի շրջանում ստացած վնասվածքից, իսկ բժիշկներն էլ արձանագրել են «աորտալ արյունահոսություն հարցականով, մահ տեղում» ախտորոշում:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Բերդ քաղաքի Թումանյան փողոցի 19 տան բնակիչ, 33-ամյա Դավիթ Բադալյանն էր:
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են կասկածյալի ինքնությունը, ում այս պահին որոնում են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
29833 դիտում
11:15 22-01-2025
Խոշոր հրդեհ՝ Երևանում. ՀՀ ՆԳՆ-ի մոտ «Mercedes»-ում հրդեհ է բնկվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ