211652_close_icon
views-count5435 դիտում article-date 14:44 09-07-2017

Կու-կլուս-կլանը ցույց է անցկացրել Շերլոթսվիլում գեներալ Լիի արձանը աճուրդի հանելու որոշման դեմ. ձերբակալվել է 23 ցուցարար

23 մարդ է ձերբակալվել երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգում Կու-կլուս-կլան ուլտրաաջ կազմակերպության հանրահավաքը ցրելու ժամանակ: Այս մասին հայտնում է euronews-ը: Կու-կլուս-կլանի հանրահավաքն անցկացվում էր Շարլոթսվիլ քաղաքում, բողոքելով քաղաքային իշխանությունների դեմ, որոնք որոշել էին ապամոնտաժել Կոնֆեդերատների բանակի հրամանատար Ռոբերտ Էդվարդ Լիի հուշարձանը: Մի քանի տասնյակ ակտիվիստներ հագել էին Կու-կլուս-կլան կազմակերպության ավանդական սպիտակ թիկնոցներն ու գլխարկները, վանկարկել ռասիստական կարգախոսներ: «Վաշինգտոն փոստ» թերթի հաղորդմամբ՝ մի քանի ցուցարարներ նախատեսել էին հանրահավաքին մասնակցել զենքով, ի նշան այն բանի, որ իրենք ապրում են ազատ նահանգում: Կու-կլուս-կլանի անդամներն ու նրանց համակիրները վանկարկում էին «Իշխանությունը սպիտակներին», իսկ նրանց ընդդիմախոս քաղաքացիներն ի պատասխան վանկարկում էին. «Ամոթ»: Ցուցարարների և նրանց ընդդիմախոսների բախման հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է: Աղբյուրը հիշեցնում է, որ Շերլոթսվիլի քաղաքային իշխանությունները 2016թ. որոշել են գեներալ Լիի անվան այգին վերանվանել Էմանսիպացիայի այգի, իսկ հուշարձանը հանել աճուրդի:

Նմանատիպ նյութեր