211652_close_icon
views-count1961 դիտում article-date 13:31 07-09-2020

Բելառուսում երեկ 42 բողոքի ցույց է կազմակերպվել, մասնակիցների թիվը՝ 31.000․ ձերբակալվել է 633 ցուցարար

Սեպտեմբերի 6-ին Բելառուսում զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար 633 մարդ է ձերբակալվել: Այս մասին, [url=https://www.belta.by/society/view/mvd-za-narushenie-zakonodatelstva-o-massovyh-meroprijatijah-6-sentjabrja-zaderzhany-633-cheloveka-405774-2020/]belta.by[/url]-ի հաղորդմամբ, հայտարարել է Բելառուսի ՆԳՆ խոսնակ Օլգա Չեմոդանովան: Բելառուսի տարբեր բնակավայրերում 42 բողոքի ակցիա է անցկացվել: Մասնակիցների թիվը կազմել է մոտ 31.000: Չնայած ոստիկանների զգուշացումներին՝ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են տրանսպորտի աշխատանքը: Անկախության պալատի մոտ իրավապահները կանգնեցրել են շարասյանը, սակայն մի մասը շարժվել է դեպի Անկախության պողոտա, մնացած մասը սկսել է տարբեր գրություններ տեղադրել ոստիկանության հետ կոնֆլիկտ սադրած հատուկ տրանսպորտի վրա: Գրոդնոյում ծայրահեղականորեն տրամադրված ակտիվիստները շարժվել են դեպի Յանկի Կուպալա պողոտա, խոչընդոտել մեքենաների տեղաշարժին: Ոստիկանության զգուշացումներին առանձին մասնակիցներ պատասխանել են նրանց ուղղությամբ շշեր, փայտեր եւ քարեր նետելով:

Նմանատիպ նյութեր