211652_close_icon
views-count5702 դիտում article-date 22:45 10-07-2017

ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Կիևում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի բացման ժամանակ: Նա նաև նշել է, որ Մինսկի պայմանավորվածությունները պետք է կատարվեն ամբողջական ծավալով, հայտնում է [url=https://www.unian.net/politics/2020079-stoltenberg-zaveril-chto-nato-stoit-na-storone-ukrainyi-i-nikogda-ne-priznaet-anneksiyu-kryima-rossiey.html]УНИАН[/url]-ը: «Մենք ազնվորեն գնահատում ենք վերջին երկու տասնամյակում դաշինքի աշխատանքում Ուկրաինայի զգալի ներդրումը: Ուկրաինան միակ գործընկեր երկիրն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի բոլոր առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ Աֆղանստանում և Կոսովոյում: Մենք նաև այստեղ ենք ձեր պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը մեր ամուր աջակցությունը ցույց տալու համար»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա քննադատել է Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն Ուկրաինայի դեմ։ «Մենք քննարկել ենք իրավիճակն Արևելյան Ուկրաինայում: Հակամարտությունը շարունակում է կյանքեր խլել: Ռազմական գործողությունների ժամանակ 10 հազար մարդ է սպանվել, այդ թվում՝ 3 հազար քաղաքացիական անձ… Ռուսաստանը պետք է իր զինվորականներին դուրս բերի Ուկրաինայից և դադարեցնի հրամանատարությամբ, կառավարմամբ և սպառազինությամբ աջակցել իր զինվորականներին», - ասել է Սթոլթենբերգը: «Դաշինքի երկրները չեն ճանաչում և երբեք չեն ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը»,- ընդգծել է Սթոլթենբերգը:

Նմանատիպ նյութեր