6200 դիտում
14:41 18-03-2021
Ղրիմն Ուկրաինա է. G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ`կապված Ղրիմի` Ռուսաստանին միանալու 7-րդ տարեդարձի հետ: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները հաստատել են իրենց կողմից Ռուսաստանի գործողությունների դատապարտումը և պատրաստակամություն հայտնել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:
«G7-ը հավատարիմ է պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղրիմն Ուկրաինա է»,- ասված է «Մեծ յոթնյակ»-ում նախագահող Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Ըստ նախարարների հայտարարության, Ղրիմի և Սևաստոպոլի «բռնակցումը» օրինականացնելու Ռուսաստանի փորձերը «չեն ճանաչվում և չեն ճանաչվի»:
G7-ը դատապարտել է նաև իրավիճակի ապակայունացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: G7-ը ելնում է այն դրույթից, որ «Ռուսաստանը հակամարտության կողմ է, ոչ թե միջնորդ», - ասվում է հայտարարության մեջ: Խումբը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրի սկզբունքները ոտնահարելու, զինված խմբավորումներին հովանավորելու և «հարյուր հազարավոր ուկրաինացիներին» Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու համար: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պահպանել Մինսկի համաձայնագրերը և ընդգծում ենք Ռուսաստանի պատասխանատվությունը Նորմանդական ձևաչափով և Եռակողմ շփման խմբով կառուցվածքային փոխգործակցության համար»,- ասել են G7-ի երկրների ներկայացուցիչները:

Նմանատիպ նյութեր
5702 դիտում
22:45 10-07-2017
ՆԱՏՕ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին և երբեք չի ճանաչի Ղրիմի բռնակցումը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
2068 դիտում
21:32 16-03-2014
Ղրիմն ապրիլի 1-ից կանցնի ռուբլու գոտի
2022 դիտում
11:33 20-03-2014
Аssociated Press-ը Ղրիմն Ուկրաինայի մաս չի համարում
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը