6955 դիտում
20:32 11-07-2017
Թուրքիայում արդյունաբերական վթարների հետևանքով օրական 5 մարդ է մահանում
Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ աճել է մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը:
«Էրմենիհաբեր»-իփոխանցմամբ, Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի (İŞİG) տվյալները վկայում են, որ 2017թ. առաջին կիսամյակում արդյունաբերական վթարների պատճառով գրանցվել է 906 մահվան դեպք:
Մասնավորապես հունիսին գրանցվել է ամենաքիչը 164 մահվան ելքով վթար, որոնց թվում ամենից հաճախ հանդիպող պատճառները բարձրությունից ընկնելն (46 դեպք) ու ավտովթարներն (42 դեպք) են:
Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի համակարգող Մուրաթ Չափայի խոսքով՝ երկրում տեղի ունեցող արդյունաբերական վթարների մեծ մասը հնարավոր է կանխատեսել և կանխել: Ըստ նրա՝ Թուրքիայի աշխատավորների 90 տոկոսն աշխատում է առանց անվտանգության պայմանների ապահովման:
2016թ. մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Թուրքիայում ռեկորդային ցուցանիշների էր հասել: Տարվա ընթացքում նմանատիպ վթարներից մահացել է 1.970 մարդ, ընդ որում՝ 56 երեխա, 110 կին և 96 փախստական:
Թուրքիայի պատմության մեջ ամենաաղետալի արդյունաբերական վթարներից մեկը 2014թ. մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած վթարն էր, որին զոհ գնաց 301 մարդ:
Ուշագրավ է, որ դեպքից ընդամենը 20 օր առաջ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելը առաջարկել էր Մեջլիսում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Սոմայի հանքահորերում ուսումնասիրություն կատարելու նպատակով: Առաջարկը նպատակ ուներ կանխել հատկապես վերջին շրջանում հաճախակի դարձած արդյունաբերական վթարների ողբերգական հետևանքները, սակայն Թուրքիայի խորհրդարանը մերժել էր այդ առաջարկը:
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
20:57 26-04-2014
Թեհրանում օդի աղտոտվածությունից օրական 2 մարդ է մահանում
1024 դիտում
14:13 15-10-2014
Ով հարուստ է մահանում, պատվազուրկ է մահանում` կրթության երախտավորի կարգախոսը
Այս բաժնից
1066 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3979 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1099 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին