211652_close_icon
views-count13967 դիտում article-date 11:46 12-07-2017

Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում դիսպետչերները կանխել են պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում դիսպետչերները կանխել են ավիավթարը՝ հինգ ինքնաթիռի բախում, որը կարող էր պատմության մեջ ամենախոշորը լինել: Այս մասին հայտնում է TACC-ը: CBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը, որով արդեն զբաղվում է ԱՄՆ դաշնային քաղավիացիայի վարչությունը, տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Բանն այն է, որ Կանադական ավիաուղիների օդանավը պատրաստվել է վայրէջք կատարել այն թռիչքուղու վրա, որտեղ այդ պահին ուղևորներով 4 օդանավ է գտնվել, որոնք պատրաստվում էին թռիչքի: Դիսպետչերները ժամանակին նկատել են Կանադական ավիաուղիների օդանավի անձնակազմի սխալը և ուղարկել օդանավը զուգահեռ թռիչքուղի, որտեղ երկրորդ փորձից վայրէջքը բարեհաջող ավարտ է ունեցել: United Airlines ավիաուղիների ներկայացուցիչը նշել է, որ դիսպետչերները կանխել են պատմության մեջ ամենամեծ ավիաաղետը: Եթե նրանք չնկատեին անձնակազմի սխալը, ապա ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ և ժամանակակից ավիացիայի պատմության մեջ ամենախոշոր ավիաաղետը տեղի կունենար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր