211652_close_icon
views-count4862 դիտում article-date 11:31 04-08-2017

Կրակոցներ՝ Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ զբոսայգում. կան վիրավորներ

Սան Ֆրանցիսկոյի զբոսայգիներից մեկում հրազենային կրակոցներ են հնչե, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Դեպքը տեղի է ունեցել «Դոլորես փարք»-ում։ Նշվում է, որ վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրորդ վիրավորը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ երրորդը անչափահաս է։ Ականատեսների վկայությամբ՝ զբոսայգում գտնվող կամրջի վրա կանգնած մի քանի տղամարդ սկսել են սպառնալիքներ հնչեցնել, նրանցից մեկը հանել է զենքը և սկսել կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Հանցագործներին դժվար է եղել ճանաչելը, քանի որ նրանք ոտքից գլուխ ծածկված են եղել հագուստով և նկատելի են եղել միայն աչքերը։ Զբոսայգին հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում։

Նմանատիպ նյութեր