211652_close_icon
views-count15712 դիտում article-date 17:12 12-07-2017

Փոթորիկն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել Առատաշեն գյուղի բնակիչներին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 8-ի փոթորիկն ու կարկուտը մեծ վնասներ է հասցրել Առատաշեն գյուղի բնակիչներին: Գյուղի արևմտյան հատվածում կարկուտը հողին է հավասարացրել խաղողի այգիները: Որոշ հատվածներում վնասված է բերքի 50 տոկոսը՝ մնացածում ամբողջությամբ: Վնասվել է նաև բանջարեղենի մի մասը: Եթե որոշ հատվածներում բերք է մնացել, չգիտեն, կարող են փրկել թե ոչ: Գյուղացիների գերակշիռ մասն ունի վարկային մեծ պարտավորություններ, շատ դժվար է վճարել հատկապես այն դեպքում, երբ չունեն բերք: Գյուղացիների խոսքով, 20 տարի խաղողը մթերել են 150 դրամով: Անցած տարվանից խաղողի գինն էժանացել է, իսկ պարարտանյութերը թանկացել: Իրենք ընդհանրապես օգուտ չեն ունենում: Գարնանը բերքը վնասվել է ցրտից, իսկ այժմ էլ կարկուտն է ոչնչացրել մոտ 200 վազ: Դրանք վերականգնելու համար հարկավոր են կոճափայտեր: Մեկ հատի գինը 1700 դրամ է: գյուղացիները Հուսով են, որ իրենց չեն անտեսի և օգնության ձեռք կմեկնեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր