79379 դիտում
20:33 12-07-2017
Ճիվաղը, ով Գյումրիում մահացու վրաերթի էր ենթարկել ամուսիններին, ձերբակալվել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գյոզալյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Գյումրի քաղաքի Տրդատ ճարտարապետի փողոցի բնակիչ 20-ամյա Ալբերտ Խանոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ հուլիսի 11-ին իր վարած Opel Astra մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում Վ. Սարգսյան և Տիմիրյազևի փողոցների խաչմերուկում Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ 23-ամյա Արփինե Մանուկյանին և 30-ամյա Մելսիկ Ղազարյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին և ամիսներ առաջ էին ամուսնացել:
Արփինեն աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/07/11/1072295/]Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր,[/url] որ հուլիսի 11-ին Գյումրի քաղաքում Opel Astra մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 30-ամյա Մելսիկ Ղազարյանը տեղում մահացել էր, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Լուսանկարներն ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+