32606 դիտում
14:26 13-07-2017
Վայոց Ձորի մարզում 25-ամյա վարոդը Opel-ով բախվել է կամրջի արգելապատնեշին և գլխիվայր շրջվել գետը. վարորդի հայրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուցի բնակիչ, 25-ամյա Սերոբ Ստեփանյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 DR 315 համարանիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր ընկնելով՝ հայտնվել Եղեգիս գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլալգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտմեքենայի ուղևոր, 46-ամյա Ջանիբեկ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կոստանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր ե նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը վարորդի հայրն է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+