211652_close_icon
views-count97835 դիտում article-date 12:03 14-07-2017

Հուլիսի 17-ից Սահարա անապատից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ջերմային ալիքը. Գագիկ Սուրենյան

Հուլիսի 14-15-ին հայաստանը կշարունակի գտնվել սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի հիմնականում երեկոյան ժամերին, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժեղանա 20-25մ/վրկ: Հուլիսի 16-ին ցիկլոնի ուժը հիմնականում կպահպանվի Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, որի արդյունքում նշված գոտիներում կեսօրից հետո կարճատև անձրևները դեռ կպահպանվեն: Հուլիսի 17-ի ցերեկվանից սկսած Հայաստանին Սահարա անապատից մոտենում է հերթական տաք օդի ալիքը, որի արդյունքում հուլիսի 17-18-ը ընկած ժամանակահատվածում տեղումները ամենուրեք կդադարեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկը հասնելով +38…+39 աստիճանի, որը նորմայից բարձր է մոտ 5-7 աստիճանով: Նշված օրերին հանրապետության հովտային գոտում կանխատեսվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր