211652_close_icon
views-count2220 դիտում article-date 12:47 14-07-2017

Քրեական գործ է հարուցվել ՔԿՀ աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի ապրիլի 18-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցին պատկանող ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որում առկա են եղել նույն հիմնարկի կալանավորների մոտ ապօրինի պահվող հեռախոսներից ուղարկված հաղորդագրություններ` Իդրամ էլեկտրոնային համակարգի միջոցով ՔԿՀ աշխատակցին պարբերաբար փոխանցված գումարների դիմաց ապօրինի գործողություններ կատարելու մասին: Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր