61466 դիտում
12:36 14-07-2017
Խոշոր ավտովթար Աշտարակի կամրջի հարևանությամբ. 25-ամյա վարորդը Subaru-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվար հայտնվել է բետոնե առվակի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Միգավան գյուղի բնակչ, 25-ամյա Վահրամ Գալստյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Subaru մակնիշի 35 GP 559 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել արհեստական ջրահեռացման բետոնե հատվածի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրաանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խուբը՝ Աշտարակի ոստիկանաապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գւոմարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել և հրաժարվում է բժշկական օգնությունից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+