Սպիտակ տունը քննարկում է ՌԴ դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը
Սպիտակ տանը քննարկում են ռուսական դիվանագիտական սեփականությունը վերադարձնելու հարցը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Որովհետեւ մենք ցանկանում ենք հնարավորություն տալ փոխգործակցությանն ու համագործակցությանը»,- ասել է ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Սեբաստյան Գորկան:
«Մենք կարող ենք չունենալ ընդհանուր փիլիսփայություն, կարող ենք ընդհանուր աշխարհայացք չունենալ, բայց բանն այն է, որ հարցեր կան, որոնք համընդհանուր անհանգստության պատճառ են դարձել»,-հավելել է նա։
Ըստ Գորկայի՝ կարելի է հաջողությամբ համագործակցել Սիրիայի հարցի շուրջ։