«Միլանը» հայտարարեց Իտալիայի ամենաաղմկոտ տրանսֆերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Միլանը» պաշտոնապես հաստատեց, որ «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին կտեղափոխվի իր մոտ:
Միլանցիները թվիթերում տեսանյութ են տեղադրել, որտեղ իտալացի պաշտպանը ժամանում է Միլան:
Նշվում է, որ Բոնուչիի համար «Միլանը» կվճարի 40 մլն եվրո, իսկ խաղացողը կկնքի 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 6,5 մլն եվրո աշխատավարձով:
Բոնուչիի շնորհանդեսը կկայանա հուլիսի 20-ին: