5541 դիտում
12:44 15-07-2017
Պատրիարքական տեղապահ Բեքչյանը Թուրքիայի հեղաշրջման փորձի մեկ ամյակին խաղաղության աղոթք կմատուցի
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հուլիսի 15-ին Քընալըադա կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում 18:00-ին իրականացվելիք ժամերգության ավարտին աղոթք կմատուցվի՝ ի հիշատակ 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների, հանուն երկրի խաղաղության և միության: Այս մասին հայտնել են Պոլսո Հայոց պատրիարքարանից:
Պատրիարքական տեղապահի կարգադրությամբ՝ Պոլսո հայոց առաքելական եկեղեցիներում հուլիսի 16-ին կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն, որոնց ավարտին աղոթք կհնչեցվի հանուն Թուրքիայի Հանրապետության կայունության և գոյատևման:
Նմանատիպ նյութեր
7691 դիտում
15:38 15-07-2017
Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը շնորհավորական նամակ է հղել Էրդողանին
3783 դիտում
18:38 15-03-2017
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը
4926 դիտում
13:00 05-06-2017
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեքչյանը ժամանել է Հայաստան
Այս բաժնից
487 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
499 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար