5416 դիտում
16:06 15-07-2017
ԵԱՏՄ խորհրդի նիստում քնարկվել են անդամ պետությունների տարածքում ազգային և միջազգային վարորդական թույլտվությունների խնդիրները
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. հուլիսի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ձևավորման արդիական հարցեր:
Խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի կողմից ներկայացվել են մի շարք հարցեր, որոնք ճանաչվել են որպես սահմանափակումներ՝ այդ թվում ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ազգային եւ միջազգային վարորդական թույլտվությունների, էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման բացակայության, ինչպես նաև ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման սահմանային կետերի վերաբերյալ հարցեր:
Քննարկման արդյունքում Խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ Կոլեգիային վերոնշյալ սահմանափակումները ներառել պաշտոնական սահմանափակումների ցուցակում:
Դրա արդյունքում ԵՏՀ Կոլեգիան պետք է մշակի ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի միջկառավարական խորհրդին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
586 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
532 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
616 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար