ԱՄՆ սենատում Obamacare-ի չեղարկման քվեարկությունը հետաձվել է Ջոն Մաքքեյնի վիրահատության պատճառով
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի Obamacare առողջապահական բարեփոխման չեղարկման հարցով Սենատում քվերակությունը կրկին հետաձգվել է, հայտնում է [url=https://www.nytimes.com/2017/07/15/us/mccains-surgery-will-delay-senate-votes-on-health-care-bill.html]nytimes[/url]-ը՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթչ Մաքքոնելիին հղում անելով:
Հետաձգման պատճառը հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի վիրահատությունն է: Մաքքոնելին չի նշել, թե քվերակությունը երբ է տեղի ունենալու: Նա միայն մանրամասնել է, որ պետք է սպասել, մինչև որ Մաքքեյնն ամբողջովին կապաքինվի վիրահատությունից: Հայտնի է, որ սենատորը վիրահատել է աչքը:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցներին անհրաժեշտ է իրենց խմբակցության առնվազն 50 անդամի ձայնը Obamacare-ը չեղարկելու համար: Obamacare-ի չեղարկման դեպքում ԱՄՆ-ում առանց բժշկական ապահովագրության կմնա մոտ 25 մլն մարդ: