6306 դիտում
11:49 26-08-2018
Սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան դրոշը
ԱՄՆ նախագահական նստավայրի դրոշը, ի նշան հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակի ու հարգանքի, իջեցվել է։ Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է Սպիտակ Տան՝ սոցցանցերի հարցերով պատասխանատու Դեն Սքավինո-կրտսերը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սենատորը մահացել է երեկ երեկոյան, Անապոլիս քաղաքի իր տանը։ Մաքքեյնի մոտ ախտորոշվել էր ուղեղի ուռուցք։
Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին նախագահ Բարաք Օբաման։
Ջոն Մաքքեյնի աճյունը հողին կհանձնեն Անապոլիս քաղաքի գերեզմանատանը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նմանատիպ նյութեր
1285 դիտում
09:57 16-11-2015
Փարիզյան ահաբեկչության կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան վրա ծածանվող ԱՄՆ-ի պետական դրոշը
2798 դիտում
16:12 05-05-2017
Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի կինը կաշխատի Պետդեպարտամենտում
4034 դիտում
21:02 19-11-2019
ԱՄԷ նախագահի եղբոր մահվան կապակցությամբ իջեցվել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան դրոշը
Այս բաժնից
550 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով