37958 դիտում
21:28 16-07-2017
Շիրակի մարզում 77-ամյա վարորդը Нива-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում. Կա վիրավոր .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ 77-ամյա Գառնիկ Վարոսյանը Կապս գյուղի վարչական տարածքում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 MZ 166 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 20-ամյա Արթուր Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիրավորի առաղջական վիճակը գնահատել են ծանր:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատը, ինչպես նաև Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու հերթապահ Աթոյանը:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել, որպեսզի ավտոմեքենան տեղափոխվի երթևեկելի գոտի:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+